Իսրայելցի հնագետները հայտնաբերել են ավելի քան երկու հազար տարի առաջ ստեղծված ոսկյա ականջօղ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝  հղում կատարելով հրեական պետության Հնությունների վարչության հաղորդագրությանը:

Պեղումները կատարվել են այսպես կոչված Դավթի քաղաքում՝ Երուսաղեմի Սիլվան արաբական թաղամասում գտնվող տարածքում:

Իսրայելի Հնությունների վարչության եւ Թել Ավիվի համալսարանից հնագետների խումբը հայտնաբերել է մոտ մ.թ.ա. 3-րդ դարի ոսկյա իրեր՝  ականջօղ եւ ուլունք:

Ականջօղի վրա տեղադրված է եղջերավոր կենդանու պատկեր, հավանաբար, այծքաղի: Հայֆի համալսարանի փորձագետների կարծիքով, հայտնաբերված զարդերը ստեղծվել են ոսկերչական ֆիլիգրան տեխնիկայի միջոցով: