Երիտասարդ տղամարդը սպանել է ընտանիքի 8 անդամներին, այդ թվում իր 2 երեխաներին, փախուստի դիմել, սակայն ժամանակ գտել Facebook-ում վիրավորանքներին պատասխանելու համար, հաղորդում է ՌԲԿ-ն:

Զանգվածային սպանությունը տեղի է ունեցել Ռեսուլայ գյուղում՝ Տիրանա մայրաքաղաքից մոտ 100 կմ դեպի հարավ: Սպանությունից հետո 24-ամյա Ռիդվան Զիկայը փախուստի է դիմել, հաղորդում է ոստիկանությունը:

Top Channel ալբանական հեռուստաալիքի հաղորդմամբ, հանցագործը ավելի ուշ մտել է Facebook-ի իր էջ: Օգտատերերի մի մասը նրա էջում կոչ է արել նրան հանձնվել, մի մասն էլ գրել է, որ «հրեշն» անգամ ցմահ ազատազրկման արժանի չէ: Զիկայն անսպասելի հայտնվել է ցանցում եւ նշել, որ այդ մեկնաբանություններն իրեն նյարդայնացնում են: