Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժին զոհ է գնացել 387 մարդ, տուժել է ավելի քան 13 հազարը։ Այսպիսի թարմացված տվյալներ է ներկայացրել Տարերային աղետների կանխման հարցերով գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոն, հայտնում է The Straits Times–ը։

Սուտոպո Նուգրոհոն խոստովանել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները շարունակում են ավերակների հավաքումը, որոնց տակ կարող էին մարդիկ լինել։ Նա հավելել է, որ նախկինի պես գլխավոր խնդիրը մնում է խմելու ջրի, պարենի, դեղամիջոցների եւ ծանր տեխնիկայի պակասությունը։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի Է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Մատարամ քաղաքից (319 հազար բնակիչ) 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա Էր: Իշխանությունները նախազգուշացրել Էին ցունամիի սպառնալիքի մասին։