ԱՄՆ-ի  օդանավորդության եւ տիեզերական տարածքի ուսումնասիրման ազգային գործակալությունը (NASA) հետաձգել Արեւի ուսումնասիրման համար ախատեսված Parker Solar Probe ավտոմատ կայանի արձակումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մեկնարկի հետաձգման պատճառը չի հաղորդվում:

Ամերիկացի գիտնականները հույս ունեն, որ գիտական սարքերով համալրված զոնդը, առաքելության իրականացման դեպքում արեւային մթնոլորտում գործընթացների մասին, որոնք Երկրում կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն,  նրանց նոր տվյալներ կտրամադրի:

Իր առաքելության վերջում, որը նախատեսված է 8 տարվա ընթացքում կատարել,  Parker Solar Probe-ը պետք է 6 մլն կմ հեռավորության վրա  մոտենա Արեգակնային համակարգի միակ աստղին. այդքան մոտ նրան չի մոտեցել դեռ ոչ մի տիեզերական սարք: Նախագիծը գնահատվում է 1.5 մլրդ դոլար: