Իսպանիայում Kiss խմբի երկրպագուները Սանտյագո դե Կոմպոստելա մայր տաճարի ճակատի XII դարի  արձանին կատվի բեղեր են նկարել, հաղորդում է The local-ը:

Արձանի վրա գրված է եղել նաեւ Kiss խմբի անունը՝ կասկածները ցրելու համար, որ բեղերով դիմակը նմանակում է խմբի անդամների մեկի՝ թմբկահար Էրիկ Սինգերի բեմական գրիմը:

Ոստիկանությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցում եւ կոչ արել օգնել իրավախախտի որոնման աշխատանքում: Բարբարոսին մինչեւ 150 հազար եվրո տուգանք է սպառնում: