Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կասպիական Կուրիկ նավահանգստի ենթակառուցվածքների ներկայացման ժամանակ հայտարարել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ընդունումը, որը նախատեսվում է ստորագրել վաղը, կդառնա պատմական որոշում, հայտնում է Tengri News–ը։ Նա շեշտել է, որ այսօրվա դրությամբ համաձայնեցվել են բոլոր հարցերը, որոնք քննարկվել են վերջին 20 տարվա ընթացքում։

Անցնող ուրբաթ օրը Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 12-ին Ղազախստանի Աքթաու քաղաքում կկայանա հինգերորդ կասպից գագաթնաժողովը, որին Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի նախագահները կորոշեն Կասպից ծովի իրավական կարգավիճակը։