Տավուշի  մարզի Հաղարծին համայնքն այսօր տոնում է իր հիմնադրման 200-ամյակը: Օրվա կապակցությամբ տոնակատարություն է կազմակերպվել գյուղոււմ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տոնակատարությանը միացել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին և 11-ին աշխատանքային այցով գտնվելու է Տավուշի մարզում: Օգոստոսի 10-ին հանդիպումներ են տեղի ունեցել Բերդ և  Նոյեմբերյան համայնքներում, իսկ այսօր՝ Իջևանում և Դիլիջանում: