Սպահանում մանկապատանեկան ֆիլմերի 31-րդ կինոփառատոնում հայկական ծագմամբ իրանցի ռեժիսոր Զավեն Ղուկասյանը հետմահու պարգեւատրվել է հատուկ մրցանակով, հաղորդում է IRNA-ն:

Ղուկասյանը ծնվել է 1950 թվականին Իրանում: Իրանում, Ավստրիայում եւ Հայաստանում նա եղել է մի քանի փառատոնների ժյուրիի անդամ: