Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում պատրաստվում են վերականգնել հայ ճարտարապետների կառուցած պատմական սանդուղքը:

Այն կառուցվել է Եթովպիայի մայրաքաղաքի սրտում կայսր Մենելիք II-ի թագավորության օրոք՝ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին, հաղորդում է «The Ethiopean Herald»-ը:

Տեղական իշխանությունների խոսքով, վերականգնման աշխատանքների ընթացքում ամեն ինչ արվելու է կառույցի ինքնատիպությունը պահպանելու համար: