Հունաստանի մայրաքաղաքի արեւելյան արվարձաններում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 94-ի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հունաստանի հրդեհային ծառայությանը:

Հինգշաբթի  Հունաստանի Առողջապահության նախարարությունը հայտնել էր 93 զոհերի մասին: «Շաբաթ մահացել է եւս մեկ կին 57 տարեկանում, որը գտնվում էր «Տրիասիո» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում»,-նշվում է հրդեհային ծառայության հաղորդագրության մեջ:

Վերջինիս տվյալներով, հիվանդանոցներում այրվածքներով մնում է 31 մարդ, այդ թվում 8 վիրավորներ վերակենդանացման բաժանմունքներում են:

Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ է, ջերմաչափը բարձրացել է մինչեւ 38-40 աստիճան: Հուլիսի 23-ին Աթենքի մերձակայքում մի քանի խոշոր հրդեհ տեղի ունեցավ: Ամենից շատ տուժել է Արեւելյան Աթիկայի Մաթի գյուղը, որտեղ հայտնաբերվել են մահացածների մարմինների մեծ մասը: