Եվրոպական միությունը ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու համար պետք է համախմբած լինի: Այս մասին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ երկրները կարող են մարտահրավերներին միայն համատեղ պատասխանել», - ասել է կանցլերը:

Այս համատեքստում նա հիշեցրել է կլիմայի, ազատ առեւտրի եւ միգրացիայի խնդիրները: «Ես ուրախ եմ, որ Գերմանիան եւ Իսպանիան անօրինական միգրացիայի դեմ պայքարում ընդհանուր մոտեցում ունեն», - հավելել է նա. «Եվրամիության ոչ մի երկիր չի կարող խուսափել այդ խնդրի լուծումը գտնելուց»:

Նրա խոսքով, պետք է փորձել ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի այս ոլորտում պայմանավորվածությունները բոլոր կողմերին օգուտ բերեն: Որպես օրինակ, նա բերել է փախստականների վերադարձի մասին համաձայնագրերը, որոնք ԵՄ-ն կարողացել է կնքել Թուրքիայի հետ: