Մեծ Բրիտանիայի Ուիլթշիր կոմսությունում Լոնգլիթ սաֆարի-արելոցում լույս աշխարհ են եկել հազվագյուտ կարմիր պանդայի 2 ձագուկներ, փոխանցում է «Մոյա պլանետան:

Սա վկայում է պանդաներ բուծելու հաջող ծրագրի մասին, որի շնորհիվ 3 տարում 6 կենդանի է ծնվել, հայտնել են Լոնգլիթից: Ռուֆինա մայրիկը եւ Աջենդրա հայրիկը շատ հոգատար ծնողներ են, եւ աշխատակիցները ջանում են հնարավորինս քիչ միջամտել ժառանգների մեծանալուն:

Կարմիր պանդայի փոքրիկները առաջին 3 ամիսներին անտառում ինքնուրույն չեն տեղաշարժվում. Ռուֆինան ձագուկին զբոսանքի է տարել երախում պահած: Նա նաեւ ժամանակ առ ժամանակ փոքրիկ պանդաներին տանում է մի բնից մյուսը, ինչպես ընդունված է այս տեսակի մոտ: Ուստի առայժմ դժվար է որոշել ձագերի սեռը: