Ռեֆորմիստների կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, ցուցակն էլ կգլխավորի  կինոռեժիսոր Արտակ Ավետյանը: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:

«Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի նիստում որոշում կայացվեց մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:

Ռեֆորմիստների կարգախոսը հռչակվեց «Կանաչ Երևանը», իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր՝ Արտակ Ավետյանը, 2-րդ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր՝ Էդուարդ Պողոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լևոն Սաֆարյանը»,- գրված է հայտարարությունում: