Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի կողմնորոշվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցում: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, Դիլիջանում լրագրողներին ասել է վարչապետը:

«Դեռ թեկնածու չկա, ԱԺ նստաշրջանի մեկնարկի փուլում կկողմնորոշվենք եւ թեկնածու կառաջադրենք»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա հուլիսի 1-ից եւ նա վայր է դրել իր լիազորությունները:

Նոր Սահմանադրության համաձայն հանձնաժողովի նախագահին ընտրելու է Ազգային ժողովը վարչապետի ներկայացմամբ: