Էստոնիայի զինվորականները, հրթիռի անկման ենթադրյալ վայրի մանրակրկիտ ստուգումից հետո, որը չորեքշաբթի պատահաբար արձակվել էր իսպանական կործանիչի կողմից, չեն գտել ոչ հրթիռը, ոչ էլ դրա բեկորները, ցամաքային որոնումները դադարեցվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Էստոնիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Իսպանիայի ԶՈՒ EuroFighter Typhoon 2000 կործանիչը երեքշաբթի սխալմամբ «օդ-օդ» դասի AIM-120 AMRAAM մարտական հրթիռ է արձակել, որը 80 կմ թռչելով  ընկել է  Էնդլա բնության արգելոցի մոտակայքում գտնվող Իյիէկյուլա շրջանի ամայի ճահճային անտառային տարածությունում: