ԱՄՆ պաշտպանության նախարարությունը  իր նոր՝ տիեզերական ուժերի ստորաբաժանման զարգացման շրջանակում, նպատակ է դրել զարգացնել գլոբալ դիրքորոշման եւ նավիգացիայի այլընտրանքային համակարգերն այն դեպքում, եթե գործող GPS արբանյակային համակարգը ճնշվի: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Պենտագոնի զեկույցին:

«Պաշտպանության նախարարության տիեզերական ներուժը զարգացնելու ջանքերը կկենտրոնանան գլոբալ դիրքորոշման, նավիգացիայի եւ ժամանակի որոշման այլընտրանքային համակարգերի վրա GPS-ը ճնշելու պայմաններում», - ասվում է փաստաթղթում: