Սպիտակ Տան Հաղորդակցությունների վարչության  բնակչության եւ հասարակական կազմակերպությունների հետ կապերի նախկին տնօրեն Օմարոսա Մանիգոլտ Նյույմանը իր «Ավերված. Թրամփի Սպիտակ տան ներսից տեղեկատվություն» գրքում նշում է, որ 2017 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «նուրբ» տեղեկատվությամբ գրություն է կուլ տվել: Նրա գրքից մի հատված մեջբերում է The Washington Post-ը:

«Ես տեսա, ինչպես նա (Թրամփը) թուղթը բերանն է դնում: Թրամփը միշտ հերմոֆոբ էր: Ես շոկի մեջ էի, երբ տեսա, ինչպես է նա ծամում եւ կուլ տալիս թուղթը: Դրանում, ամենայն հավանականությամբ, ինչ-որ շատ, շատ նուրբ մի բան էր», — գրել է Նյումանը:

WT-ն նշում է, որ Թրամփի օգնականները այս պատմությունը մեկանաբանելու խնդրանքին ծիծաղում եւ ասում էին, որ չկա ոչ մի ապացույց, որ նման բան կարող էր տեղի ունենալ: