Իսրայելի Պաշտպանության ուժերի ինքնաթիռը շաբաթ հարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող մի խումբ պաղեստինցի արմատականների վրա, որոնք այրվող նյութերով օդապարիկներ էին ուղարկում հրեական պետության տարածք: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Twitter-ում բանակի մամուլի ծառայությանը:

«Ավելի վաղ այսօր ահաբեկիչների խումբը Գազայի հյուսիսային հատվածից Իսրայելի տարածք այրվող նյութերով օդապարիկներ է արձակել», - ասվում է հաղորդագրությունում: «Ի պատասխան, Իսրայելի օդուժի ինքնաթիռը կրակոց է արձակել խմբի ուղղությմաբ»: