Վենեսուելայի կառավարությունը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ անհաջող մահափորձից հետո սկսել է իր քաղաքականության հետ չհամաձայնողների նկատմամբ հետապնդումներ իրականացնել:

Նման կարծիք է հայտնել Ազգային ասամբլեայի (խորհրդարանի) ընդդիմադիր պատգամավոր Խուան Անդրես Մեխիան Կարակասում ակցիայի ժամանակ, որը կազմակերպվել էր ի պաշտպանություն իշխանությունների կողմից ձերբակալված իր գործընկերոջ` Խուան Ռեկեսենսի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սա ոչ միայն խորհրդարանի, ինչը շատ լուրջ է, Խուան Ռեկեսենսի դեմ հարձակում չէ, սա հարձակում է ողջ երկրի վրա, որը ներկա պահին տառապում է: Կառավարության պատասխանը դարձավ չհամաձայնողների նկատմամբ հետապնդումը»:

Բորխեսի եւ Ռեկեսենսի անունները տվել է Մադուրոյի դեմ մահափորձի գործով ձերբակալվածներից մեկը: Նրա հայտարարության տեսանյութը հրապարակվել է օգոստոսի 7-ի երեկոյան: Գրեթե այդ ժամանակ էլ Ռեկեսենսը ձերբակալվել էր Բոլրիվարյան ազգային հետախուզության աշխատակիցների կողմից: