Կիրակի գիշերը ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում ճանապարհային պատահարի հետեւանքով տուժել են դպրոցական ավտոբուսի 42 ուղեւորներ: Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը:

Պատահարը տեղի է ունեցել Միդլսեկս շրջանի Իսթ Բրունսվիք քաղաքում: Ոստիկանության տեղեկություններով՝ ավտոբուսը կողաշրջվել է ավտոմեքենայի հետ բախվելուց հետո, որի վարորդը պատահարի վայրից փախուստի է դիմել:

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: