Ինդոնեզիայի Պապուա նահանգում ոչ մեծ օդանավի կործանման հետեւանքով ողջ է մնացել մեկ երեխա, օդանավում եղած մնացյալ 8 մարդիկ զոհվել են: Այս մասին հայտնում է Assoсiated Press-ը՝ վկայակոչելով փրկարարներին:

Նշվում է, որ երեխային հոսպիտալացրել են: Մնացյալ 6 ուղեւորներին եւ անձնակազմի 2 անդամին մահացած են գտել:

Dimonin Air մասնավոր ընկերությանը պատկանող 1-շարժիչանի Pilatus PC-6 օդանավը ռադարներից  կորել էր օգոստոսի 11-ին: Այն թռիչք էր իրականացնում Պապուայի երկու շրջանների միջեւ: Հետագայում հայտնի էր դարձել, որ օդանավը կործանվել է Օքսիբիլ օդանավակայանի մոտ: Վթարի պատճառները պարզվում են: