Մարզական հանդերձանքի ամերիկյան արտադրող Nike-ը Չիկագոյում եկեղեցին վերասարքավորել է՝ դրանից ստեղծելով իսկական «Բասկետբոլի տաճար», փոխանցում է isport-ը:
2011 թվականին այս եկեղեցին փակել էին ծխականների թվի կրճատման պատճառով: Եվ ահա, 7 տարի հետո Nike-ը որոշել է շենքին նոր կյանք հաղորդել, որպեսզի այն հանրությանը օգուտ բերի:
Հիմա այստեղ մարզասարքերի դահլիճ կա, հանդերձարաններ եւ դասախոսությունների ու սեմինարների համար սենյակներ: Եկեղեցու պատմական կերպարը պահպանելու համար Nike-ի պատվերով վիտրաժներ են պատրաստվել եւ տեղադրվել:
Հարթակի բացումը տեղի կունենա օգոստոսի վերջին: Այնտեղ կմարզվեն ավագ դպրոցների թիմերը, իսկ կիրակի օրերին այն կունենա ազատ հասանելիություն:
— Drafts_2.0 (@drafts_2) 7 августа 2018 г.