Հյուսիսային Կորեայում տեղական իշխանությունները ռազմական օբյեկտների նկարահանումներ կատարելու պատճառով ձերբակալել են Ճապոնիայի 39-ամյա բնակչի: Այս մասին հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարությունում աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ ձերբակալվածը բնակվում է Սիգա պրեֆեկտուրայում եւ օպերատոր է աշխատում: Նա Հյուսիսային Կորեա է եկել օգոստոսի սկզբին որպես տուրիստ խմբի կազմում, որը կազմակերպել էր արտասահմանյան տուրգործակալությունը:

«Նա ռազմական օբյեկտը նկարահանել է Հյուսիսային Կորեայի արեւմտյան հատվածում նավահանգստային քաղաք Նափհոյում»,- պարբերականին ասել է աղբյուրը:
Հիմա Ճապոնիայի կառավարությունն ուսումնասիրում է հանգամանքները եւ դեսպանատան միջոցով Հյուսիսային Կորեայի իշխանություններին կոչ է անում Ճապոնիայի քաղաքացուն վաղաժամկետ ազատել:

Kyodo-ն հստակեցնում է, որ նա նախկինում արդեն այցելել էր Հյուսիսային Կորեա: