Մոնղոլիայի հարավարեւելյան մասում ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել, առնվազն 9 մարդ է տուժել, հայտնում է «Մոնցամե» լրատվական գործակալությունը: Գնացքում եղել է 328 ուղեւոր:

 

Կիրակի առավոտյան ռելսերից գնացքի դուրս գալու հետեւանքով տուժածների թիվը հասել է 9-ի: Գործակալության տեղեկություններով՝ բոլոր տուժածները, որոնց թվում 3 երեխա կա, հոսպիտալացվել են: Նրանցից մեկը կրիտիկական վիճակում է: