Ակտաուում Կասպյան հնգյակի երկրների ղեկավարները ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, որը տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ է, որի վրա աշխատանք էր տարվում 2 տասնամյակ՝ 1996 թվականից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ակտաուում 5-րդ Կասպիական գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Կոնվենցիան ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ըստ Կոնվենցիայի՝ Կասպիցի ջրային մակերեւույթի հիմնական մակերեսը կողմերն ընդհանուր կօգտագործեն, իսկ հատակը եւ ընդերքը հարեւան պետությունները հատվածների կբաժանեն ըստ նրանց միջեւ պայմանավորվածությունների՝ միջազգային իրավունքի հիման վրա: