Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան չի սահմանում ծովում վերջնական սահմանազատման գծերը, անհրաժեշտ է այս հարցով բանակցությունները շարունակել: Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է Ակտաուում կայացած մերձկասպյան պետությունների V գագաթնաժողովում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պայմանավորվածությունների առումով բանակցությունները, մասնավորապես՝ Կասպից ծովի սահմանազատման եւ ուղիղ ելքային գծերի որոշման ոլորտներում պետք է առաջարկվեն, որպեսզի փոխըմբռնման եւ կառուցողական փոխգործակցության միջոցով ապագայում համապատասխան ոլորտներում համաձայնությունների հասնենք»,- ասել է նա:

«Բացի այդ՝ Կոնվենցիայի ընդունումը կախված է մերձկասպյան երկրներում վավերացման օրինական ընթացակարգերով անցնելուց»,- հավելել է Իրանի նախագահը:

Նախկինում Կասպիցի հյուսիսային հատվածի սահմանազատումն իրականացվել է ՌԴ-ի եւ Ղազախստանի երկկողմ համաձայնության հիման վրա: Վեճերը ծագում են ծովի հարավային հատվածի սահմանազատման շուրջ: Կասպիցի այս հատվածի պաշարներով հարուստ հատակին հավակնում են Իրանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը: