ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է նույնիսկ այն երկրների ներկայացուցիչների հետ հանդիպելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, որոնք ոչ բարեկամական քաղաքականություն են վարում, այդ թվում՝ ԱՄՆ-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք երբեք շփումներից խույս չենք տվել, այդ թվում՝ նաեւ այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք մեր հանդեպ ակնհայտ ոչ բարեկամական քաղաքականություն են վարում: Այս պատճառով, եթե առաջնորդները հանդիպելու եւ այն հարցերին վերադառնալու անրաժեշտություն կզգան, որոնք, ինչպես մեզ էր թվում, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին պետք է միավորեին, այդպիսի հանդիպումը կկայանա»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողներին այն հարցին, թե արդիակա՞ն է արդյոք պատժամիջոցների մասին Վաշինգթոնի հայտարարությունների լույսի ներքո երկկողմ հանդիպման հարցը: