Աֆղանստանի արեւելյան հատվածքում գտնվող Ղազնի նահանգում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման (Ռուսաստանում արգելված) զինյալների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումներ են տեղի ունեցել: Արդյունքում զոհվել է 90 աֆղանցի զինվոր եւ 13 խաղաղ բնակիչ, հայտնում է Kommersant.ru-ն՝ վկայակոչելով Twitter-ում տեղական 1TV հեռուստաալիքը: Զինծառայողները եւս կորուստներ են կրել, դրանց թիվը չի նշվում:

Թալիբները գրավել են Ղազնի քաղաքի մեծ մասը, աֆղանական անվտանգության ուժերը վերահսկում են միայն մարզպետարանը եւ Անվտանգության ազգային տնօրինության շենքը: Այժմ մարտեր են ընթանքում մարզային ոստիկանական բաժանմունքի համար:

Ավելի վաղ թալիբների պատվիրակությունը Տաշքենդում բանակցություններ էր անցկացրել Աֆղանստանում խաղաղ կարգավորման շուրջ: