«Յագի» թայֆունի մոտեցման պատճառով շարունակվող հորդառատ անձրեւները չորեքշաբթի չինական Շանհայ մեգապոլիսի միջազգային օդանավակայանում 166 չվերթի չեղարկման պատճառ են դարձել, վկայում են օդանավակայանի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական ժամանակով 20.00-ի դրությամբ օդանավակայանը 495 չվերթ է ընդունել է, ընդ որում, մեկնել է 489 ինքնաթիռ: Որոշ թռիչքներ հետաձգվել են, հետաձգման միջին տեւողությունը 2-ից 4 ժամ է:

Այս տարվա ընթացքում արդեն տասնմեկերորդ «Յագի» թայֆունը վրա է հասել Չինաստանի արեւելյան ափին երկուշաբթի գիշերը, այն արդեն զգալիորեն ազդել է Չժեցզյան, Շանդուն, Ֆուցզյան, Ցզյանսու արեւելյան նահանգներում եղանակային պայմաննրի վրա: Ընդ որում, օդերեւութաբանները եղանակային պայմանների հետագա վատթարացում են կանխատեսում, ուստի թռիչքների չեղարկման հետ կապված իրավիճակը կարող է վատթարանալ: