ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մի շարք ամերիկացի բայքերներ մտադիր են բոյկոտ հայտարարել Harley-Davidson ընկերությանը, քանի որ այն իր արտադրության մի մասը դուրս է բերում ԱՄՆ-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Harley-Davidson-ի մի շարք սեփականատերեր մտադիր են բոյկոտել ընկերությունը, եթե այն իր արտադրության մի մասը տեղափոխի արտերկիր: Հիանալի է: Շատ այլ ընկերություններ կան, այդ թվում  նաեւ՝ Harley-ի մրցակիցները: Իսկապես սարսափելի քայլ է: Շուտով ԱՄՆ-ն հաջողության հավասար հնարավորություններ կունենա կամ ավելին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

 


Ավելի վաղ հայտնի էր դարձել Harley-Davidson-ի՝  ԵՄ պատժամիջոցների պատճառով իր արտադրության մի մասը ԱՄՆ-ից դուրս բերելու մասին: