Կանադական Էբոտսֆորդ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ) ավիաշոուի ժամանակ ինքնաթիռի վթարի հետեւանքով հինգ մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CTV հեռուստաալիքը:
Ականատեսների խոսքով՝ 1930-ականներին թողարկված ինքնաթիռը կորցրել է կառավարումը եւ ընկել է դաշտի մեջ: Ինքնաթիռում հինգ մարդ կար, նրանք բոլորը վնասվածքներ են ստացել եւ հոսպիտալացվել են: Երկուսը գտնվում են ծանր վիճակում:
Միջադեպի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
NEW: Attendees at the @AbbyAirshow tell us a vintage aircraft struggled to take off after the show ended, crashing nose-down on airport property. @BC_EHS tells me 5 people taken to hospital, 2 of them via air ambulance. @CTVVancouver pic.twitter.com/VaPoDbQyti
— Penny Daflos (@PennyDaflos) 12 августа 2018 г.