Արարատի մարզի Արտաշատ քաղաքի առեւտրականներն այսօր՝ օգոստոսրի 13-ին, վաղ առավոտից բողոքի ակցիա են անում:

Առեւտրականները բողոքում են հարկային մարմնի աշխատանքից:

«Ամբողջ քաղաքը տեռոր են անում, 13-14 հոգով մտնում են ստուգման: 300 հազար դրամի ապրանք ունեցող խանութի վրա 500-600 հազար դրամի տուգանք են դնում: Հանձնարարականով գալիս են, որ ՀԴՄ ստուգեն, բայց որ դա չի լինում, աշխատուժն են ստուգում՝ առանց հանձնարարականի: Ամեն ինչ անում են, որ տուգանեն մենակ»,- ասաց առեւտրականներից մեկը:

Քիչ առաջ առեւտրականների հետ հանդիպման եկավ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: