«ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի աշխատակիցը ձերբակալվել է՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջեւան» մասնաճյուղի արհեստանոցում անառակաբարո գործողություններ են կատարվել մանկական գյուղի՝ 15-ամյա սանի նկատմամբ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է «ՍՕՍ մանկական գյուղեր»- ՀԲՀ-ի «Իջեւան» մասնաճյուղի աշխատակիցը: Վերջինս ձերբակալվել է:

Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել մանկական գյուղի՝ նաեւ այլ անչափահաս սաների նկատմամբ ենթադրյալ կատարված անառակաբարո գործողությունների վերաբերյալ, որոնց հանգամանքներն ստուգելու եւ համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բարեգործական հիմնադրամի վարպետը անառակաբարո գործողություն է կատարել 2 անչափահասի նկատմամբ. դատախազություն