Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում «ՌԵԱԼ» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի պայմանական ազատման կապակցությամբ:

«Տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանում Շեքի քաղաքի վերաքննիչ դատարանն այսօր կարգադրել է ազատ արձակել հայտնի իրավապաշտպան Իլգար Մամեդովին ավելի քան հինգ տարի ազատազրկումից հետո, կարելի է ողջունել: Մենք չենք կարող ընդունել քաղբանտարկյալների առկայությունը Եվրոպայում, անմեղ մարդիկ չպետք է զրկվեն ազատությունից, եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները պետք է կատարվեն»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դատարանը որոշում էր կայացրեց փոխարինել Մամեդովի ազատազրկման ժամկետը 2 տարվա փորձաշրջանով եւ երկրից դուրս գալու արգելքով պայմանական պատժով: Մամեդովը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իսմայիլլի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Սակայն, Եվրոպական դատարանը երկու անգամ որոշում էր կայացրել այս վճռի արդարացված չլինելու մասին: Դրանից հետո Ադրբեջանի Գերագույն դատարանւ հունիսի 29-ին չեղյալ էր հայտարարել նախկին որոշումները եւ գործն ուղղարկել էր Շեքինի վերաքննիչ դատարան: