Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ արգելում է ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցությունները: Նա այս մասին հայտարարել է՝ Թեհրանում ելույթ ունենալով շարքային իրանցիների հետ հանդիպման ժամանակ:

«Իրանը կարող է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել միայն այն ժամանակ, երբ հասնի իշխանության եւ ինքնիշխանության, որը կչեղարկի ԱՄՆ ճնշումները եւ գերակա ջանքերը, որպեսզի չկարողանա ազդել Իսլամական հանրապետության վրա: Այսօր այդպես չէ: Ինչի հետ կապված ես արգելում եմ ԱՄՆ-ի հետ բանակցությունները, ինչպես ժամանակին արել է իմամ Խոմեյնին»,- հայտարարել է նա:

«Բանակցությունների հարցում նրանք (ամերիկացիները) վատ խաղ են վարում: Նրանցից մեկն ասում է, որ բանակցությունները հնարավոր են միայն պամանների կատարման դեպքում, մյուսը բանակցություններին պատրաստ է առանց նախապայմանների…Պատերազմ չի լինի, բայց մենք ԱՄՆ-ի հետ բանակցություններ չենք վարի»,- նշել է Խամենեին: