Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում փրկարարները մարել են ծաղկի խանութում բռնկված հրդեհը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 14:57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծաղկի խանութում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:15-ին: Այրվել է 5 կգ-ոց գազի բալոնից արտահոսած գազը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: