Reddit-ի eriegin անունով օգտատերն իր տատիկի ավտոտնակում Lamborghini Countach է գտել, որն այնտեղ կանգնել է ավելի քան 20 տարի: GTspirit-ի տվյալներով՝ այն մեկն է 5000S մոդիֆիկացիայի 321 օրինակներից, որը 400-500 հազար դոլար արժե, հաղորդում է Motor-ը:

Lamborghini Countach-ը, ինչպես նաեւ մյուս մեքենաները, այդ թվում՝ Ferrari 308-ը, գնել է eriegin-ի պապը: 1980-ականների սկզբին նա պատրաստվում էր բացառիկ ավտոմեքենաների կենտրոն բացել, սակայն թանկ ապահովագրության պատճառով ստիպված է եղել հրաժարվել այդ գաղափարից:

Արդյունքում մեքենաներն ավելի քան 20 տարի ավտոտնակում են մնացել: