Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծնունդը սեպտեմբերի 18-ն է, եւ այդ օրը  նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Դրանցից առաջինը թվով վեցերերոդ երիտասարդ աստղաֆիզիկոսների ամառային դպրոցն է, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից շուրջ 30 երիտասարդ մասնագետներ:

Սեպտեմբերի 17-21-ը կանցկացվի նաեւ  Տիեզերքի էվոլյուցիային նվիրված միջազգային սիմպոզիում: Այն կմիավորի մոտ 60 գիտնականների Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից եւ այլ երկրներից:

Սեպտեմբերի 18-ին տեղի կունենա նաեւ Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հաղթողների չորրորդ մրցանակաբաշխությունը: Այս տարվանց մրցանակի չափը կկազմի 300 հազար դոլար, այդ գումարից 100 հազարը կուղղվի հայրենական աստղաֆիզիկայի զարգացմանը: Խոսքը տարբեր դրամաշնորհների, ուսանողների ֆինանսական խրախուսման, միջոցառումների կազմակերպման եւ այլ իրադարձությունների մասին է:

Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը տարին երկու անգամ է շնորհվում:

Միքայելյանը նշեց, որ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի գործունեությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Հուլիսին աստղադիտարան այցելել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ ծանոթացել դրա ներկայիս գործունեությանը:

«Մենք հրավեր ենք ուղարկել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկան, սակայն հուսով ենք, որ նա կայցելի մեզ», - ասաց Միքայելյանը: