Amazon-ի կապիտալիզացիան ռեկորդ է սահմանել: Օգոստոսի 13-ի առքուվաճառքի ընթացքում ամերիկյան ինտերնետ-հսկան 938 մլրդ դոլար է գնահատվել: Ընկերության բաժնետոմսերը գերազանցել են պատմական առավելագույնը եւ հասել 1.925 դոլարի, հաղորդում է ՌԲԿ-ն:

Լուրի հրապարակման պահին ընկերության արժեքն աննշան նվազել էր: Տարեսկզբից Amazon-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 64.3%-ով, իսկ նախորդ տարում՝ 95.5%-ով:

Վերլուծաբաններն Amazon-ի թանկացումը կապում են նոր ուղղության՝ առցանց խանութի կայքում գովազդի արագ զարգացման հետ: Երկար ժամանակ ընկերությունը չէր զարգացնում այս սեգմենտը: Փոխարենը Ջեֆ Բեզոսի ընկերությունը գովազդ էր գնում Google-ում: