Մեծ Բրիտանիայում Ռազմաօդային ուժերի նախկին բազայի տարածքում, որտեղ ներկայում տեղակայված է Bicester Heritage բիզնես կենտրոնը, առաջիկայում աշխարհում առաջին ավտոմոբիլային հանգստավայրը կբացվի, հաղորդում է Automotive World-ը:

Համալիրում կգործի հյուրանոց՝ 344 համարով, մարզասրահ, լողավազան, ռեստորան, բար: Բացի այդ՝ ավտոմեքենաների համար ցուցադրությունների սրահ կբացվի:

Ներկայում Bicester Heritage-ում արդեն 35 ընկերությունների գրասենյակներ են գործում, որոնք զբաղվում են, մասնավորապես, ավտոմեքենաների վերանորոգմամբ եւ դասական մոդելների վերականգնմամբ:

«Մենք հույս ունենք գրավել ավտոսիրողների, որոնց հասանելի կլինի ծառայությունների լայն սպեկտր»,- հայտարարել է Bicester Heritage-ի տնօրեն Դեն Գեոգը: