Թուրքական լիրայի ողբերգական անկումը կանգնեցնելու եւ թուրքական տնտեսությունը փրկելու համար Թուրքիան չի կարողանում արեւելքի հարուստ արաբական երկրներից ստանալ դրամական աջակցություն։

Թուրքական Takvim պարբերականը գրել է, որ նույնիսկ Քաթարը, որին Թուրքիան Սաուդյան Արաբիայի պատժամիջոցների հետեւանքներից փրկել է Թուրքիան, երես է թեթել Թուրքիայից։

Թուրքական պարբերականը Քաթարին մեղադրել է դավաճանության մեջ՝ Թուրքիային նեղ պահին չօգնելու համար։

Takvim-ը հիշեցրել է, որ երբ Սաուդյան Արաբիան եւ նրա կողմնակիցները պատժամիջոցներ սահմանեցին Քաթարի դեմ, միայն Թուրքիան աջակցեց Քաթարին եւ օդանավերով գյուղմթերք եւ այլ ապրանքներ ուղարկեց Քաթար։

Նշվում է, նաեւ Թուրքիան շարունակում է գումար փնտրել արեւելքի հարուստ արաբական երկրներում, սակայն դեռ արդյունքի չի հասել։

Նշենք, որ Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգեւորականին չազատելու հետեւանքով ԱՄՆ-ը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որից հետո թուրքական ազգային արժույթը ողբերգական անկում է ապրում։ Այն մեկ ամսվա մեջ արդեն արժեզրկվել է գրեթե 100 տոկոսով՝ սահմանելով ռեկորդ։