Ճապոնիայում ապրիլի 30-ից ի վեր շոգի պատճառով մահացել է 144 մարդ, հիվանդանոցներ են տեղափոխվել 70 հազար մարդուց ավելին: Վիճակագրական այսպիսի տվյալներ է հրապարակել երկրի հրշեջ պահպանության վարչությունը, որի ենթակայության ներքո է շտապ օգնության ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Օգոստոսի 6-ից սկսած մեկ շաբաթում մահացել է 6 մարդ, ջերմային հարվածով հոսպիտալացվել՝ 7079-ը: Ջերմային հարվածից տուժածների թվի աճի պատճառը երկրի ամբողջ տարածքում կայուն շոգ եղանակն է: Գրեթե ամեն օր երկրի տարբեր շրջաններից հաղորդումներ են ստացվում 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի մասին: Երեքշաբթի երկրի հարավ-արեւմուտքում Ֆուկուոկա եւ Հիրոսիմա պրեֆեկտուրաներում ջերմաստիճանը կազմել է 37 աստիճան, Օսակայում եւ Նագոյայում՝ 36: Ճապոնիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի մինչեւ 34 աստիճանի: