Անցյալ երեկո եւ գիշեր Շվեդիայի արեւելքում գտնվող Գյոթեբորգ եւ Թրոլհաթան քաղաքներում անհայտ անձինք առնվազն 80 ավտոմեքենա են այրել եւ վնասել: Հրդեհումները տեղի են ունեցել միանգամից մի քանի թաղամասերում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով SVT հեռուստաալիքը:

«Մեզ մոտ հրդեհների մեծ թվով ժամանակահատվածներ են եղել, բայց որ նույն երեկո և այսքան կարճ ժամանակատահվածում՝ միանգամից տարբեր վայրերում՝ այդպիսի բան ես չգիտեմ», - նշել է արեւմտյան շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Ուլլա Բրեմը:

Տեղական Göteborgs Posten թերթին տված հարցազրույցում ոստիկանությունը բացատրել է, որ, հնարավոր է, ակցիան համակարգվել է սոցիալական ցանցերի միջոցով: Ականատեսները նկարագրում են, որ մուգ հագուստով անձինք այրել են ավտոմեքենաները: Նրանց ձեռքերում բենզինով տարաներ եւ բեյսբոլի մականներ կային, որոնցով կոտրում էին  ավտոմեքենաների ապակիները: