Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այս պահին տեղեկություններ չունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին:

Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, կարող է արդյոք այլ երկրի քաղաքացին ներկայացնել Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, նշեց, որ ներկայումս չունի այդպիսի տեղեկություն եւ առաջարկեց գրավոր հարցում ուղարկել:

Մեկնաբանելով լրագրողների խնդրանքը մեկնաբանել ԶԼՄ-ներում տեղ գտած հաղորդագրություններն այն մասին, որ Ղազախստանի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Խաչատուրովի հետ կապված իրավիճակը խնդրահարույց է անվանել, Աննա Նաղդալյանը նշեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխման շուրջ ընթացող գործընթացը շարունակվում է: Նա ընդգծեց, որ Հայաստանը ձգտում էր անջատել ներքին իրավական գործընթացները ՀԱՊԿ-ից եւ ապահովել կազմակերպության անխափան գործունեությունը: «Մնացած քայլերը կքննարկվեն կազմակերպության շրջանակներույմ տարբեր մակարդակներով, պայմանավորվածությունները կներկայացվեն Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանն ու հաստատմանը», - ասաց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել 2008 թվայանի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: