Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ընդառաջ «Էրեբունի պլազա» հյուրանոցի մոտ տեղի է ունենում ակցիա։

Ակցիայի մասնակիցները փորձել են ներս մտնել, սակայն դա նրանց չի հաջողվել։

«Էրեբունի պլազայի» անվտանգության աշխատակիցները եւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչները պարզաբանեցին ցուցարարներին, որ ասուլիսը նախատեսում է միայն լրագրողների ներկայությունը, հետեւաբար ներս կարող են մտնել միայն համապատասխան վկայականներով մարդիկ։

Նշենք, որ ցուցարարները ակցիան շարունակում են հյուրանոցի բակում, նրանց թիվը շատանում է։ 

Նշենք, որ 12։00–ին նախատեսվում է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը երեկ՝ օգոստոսրի 13-ին, բավարարել է երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակել նրան՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է: Հատուկ քննչական ծառայությունն ավելի ուշ հայտարարել է, որ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է, եւ հույս հայտնել, որ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ բողոք կներկայացնի: