Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող ռազմական բազայի վրա «Թալիբան» շարժման զինյալների հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 17 զինծառայող, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով 1TV հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը Ֆարյաբ նահանգում: Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման հետեւանքով զինյալներին հաջողվել է գրավել Chenayeeha բազան:

Նշվում է, որ եւս 12 զինծառայող վիրավորվել է: