Երեւանի կենտրոնում գտնվող «Էրեբունի պլազա»–ի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին հաջողվել է ներս մտնել շենք, ապա բարձրանալ 9–րդ հարկ, որտեղ ժամը 12։00–ին պետք է մեկնարկեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։

«Մենք բոլորս Մարտի 1–ի զոհերից մեկն ենք, մենք պահանջում ենք բանտարկել Ռոբերտ Քոչարյանին, բանտկարել ցմահ։ Հեղափոխությունը Հայաստանում արդեն տեղի է ունեցել,  իշխանություններն իրականացնում են իրենց պարտականությունները։ Հայաստանում կան ազատ անկախ քաղաքացիներ, ովքեր ամեն վարկյան պատրաստեն արդարության վերականգնման պրոցեսին ունենալ մասնակցություն։ Մենք չենք պատրաստվում հանդուրժել անարդարություն։ Իրավական մարմիններն իրենց գործն են իրականացնում, քաղաքացիները՝ իրենց»,– հայտարարեցին ակտիվիստները։

Ակտիվիստները հայտարարեցին, որ իրենց նպատակն էր տապալել  ասուլիսը, իսկ ակտիվիստ Վարդգես Գասպարին պարկեց սրահի հատակին։ Այս պահին  հնչեց կոչ դուրս գալ սրահից։

ԶԼՄ–ների ներկայացուցիչները շարունակում են մնալ սրահում։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից այս պահի դրությամբ որեւէ մեկը հայտարարությամբ հանդես չի եկել։