Ջենովայի մոտակայքում փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը, որով անցնում է A10 ավտոմայրուղին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Rai News 24 հեռուստաալիքը:

Սոցիալական ցանցերում արդեն հայտնվել են դեպքի վայրից արված առաջին լուսանկարները, արտակարգ իրավիճակների ծառայությունները արդեն այնտեղ են: Նախնական տվյալներով՝ մոտ 100 մետրանոց  հատվածը փլուզվել է դրա տակ գտնվող շենքերի վրա: Միջադեպի զոհերի մասին դեռեւս տեղեկություններ չկան:

A10- ի երկայնքով երկկողմանի երթեւեկությունն արգելափակված է: La Repubblica թերթի տվյալներով բեկորների տակ կարող են մարդիկ գտնվել: