Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն երեքշաբթի հայտարարել է, որ Անկարան երբեք չի սատարել ՌԴ–ի դեմ պատժամիջոցները եւ մտադիր չէ սատարել դրանք Իրանի դեպքում։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է ՌԴ իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Թուրքիան երբեք չի սատարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Մենք ավելի վաղ հայտարարել ենք, որ Իրանի դեմ պատժամիջոցները եւս սատարել չենք պատրաստվում»,–ասել է Չավուշօղլուն։

Նախարարը նաեւ հայտարարել է, որ Վաշինգթոնը պետք է հրաժարվի Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների սխալական դիրքորոշումից։ «Նրանք պետք է հրաժարվեն իրենց սպառնալիքներից՝ հակառակ դեպքում ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունները չեն կարող առաջ ընթանալ»,–հավելել է Չավուշօղլուն։