Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է ազատել արդյունաբերության եւ ճարատարապետության ու շինարարության նախարաներին, ինչպես նաեւ հայտարարել Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահի ու Անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայական անհամապատասխանության մասին, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Նախագահը հանձնարարել է այս վերադասավորումներն անցկացնել Օրշանի շրջանի համալիր զարգացման խորհրդակցության ժամանակ: Լուկաշենկոն հանձնարարել է «անհապաղ» ազատել արդյունաբերության նախարար Վիտալի Վովկին եւ ճարտարապետության ու շինարարության նախարար Անատոլի Չեռնիին:

Նա ընդգծել է, որ եթե իրեն անձամբ չզեկուցեն յուրաքանչյուր ձեռնարկության վիճակի մասին, ապա ինքը «կգնա այնտեղ»: